Օրերս մոսկովյան ֆոտոստուդիաներից մեկում տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի կատակերգական տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Բացի նրանից այդ նախագծում նկարահանվել են նաև Միխայիլ Բոյարսկին, Քսենիա Սոբչակը, Վասյա Օբլոմովը:

Իր տեսահոլովակում Ֆիլիպ Կիրկորովը որոշել է պատասխանել բոլոր նրանց, ովքեր ատում են իրեն: Պատասխան տալ այն բոլոր մեկնաբանություններին, որոնք արվում են նրա աշխատանքի և գործունեության վերաբերյալ: Կատակերգական տեսահոլովակը նկարահանվել է նրա' «Полетели» երգի հիման վրա: Դեկորացիաներում ներառված են. ռոյալ, բուխարի, մոմեր և այլ պարագաներ: Տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 22-ին: Տեսահոլովակի անոնսը ստորև

: