«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ աշխարհի շատ ազգեր կարող են նախանձել հայերին բթամտության, ճշմարտուրացության հարցում և այդ առումով մենք բացառիկ ազգ ենք:
Պ. Հայրիկյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին ունեցանք հանրաքվե: «Ասենք' մի ապուշ ասել է, որ այդ օրը անկախության օրն է և իր նման ապուշների օգնությամբ այն ամրագրել օրենքում, ի՞նչ է' մենք թութակի նման պիտի կրկնե՞նք: Ինչքա՞ն բթամիտ պետք է լինել, որ այդ օրը նույնացնել անկախության օրվա հետ: Ի՞նչ է, այս ազգը անցյալ, պատմություն չի՞ ունեցել, նախկինում երբեք անկախ չի՞ եղել, որ 22 տարի առաջ է անկախություն ստացել»,- ասաց նա:
Պ. Հայրիկյանը հարցրեց' այսօր երեկոյան Հանրապետության հարապարակում տոնական համերգին, որի ժամանակ երգելու է Նունե Եսայանը, արդյոք հնչելո՞ւ են հայ անկախականների երգերից:
««Դե եկեք եղբայրներ միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք, հայրենյաց սուրբ սիրով զորանանք, Հայաստանն ազատենք»: Այս երգը 1974 թ.-ին է գրվել, որ ունենանք սեպտեմբերի 21: Իսկ այսօր ձեզ պիտի ասեն՝ «Զարթնիր լաո, մեռնիմ քըզի»»,– ասաց Պ. Հայրիկյանը: