168.am Ասում է ԱՄՆ-ի Ատլանտայի բժշկական կենտրոնի նեյրոէնդովասկուլյար ծառայության ղեկավար Միքայել Գրիգորյանը:
Միքայել Գրիգորյանը 1996թ. ավատել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռուսական բուժական ֆակուլտետը, ուսումը' արդինատուրան շարունակել է Ռուսաստանում, որից հետո մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ և ապրում է արդեն 15 տարի: Սկզբում Մ. Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ գիտահետազոտական աշխատանք կատարելու և ծրագրում է վերադառնալ հայրենիք, սակայն այնտեղ համապատասխան դասընթացներն ու քննությունները հանձնելուց հետո հասկանում է, որ դրսում գտնվելով շատ ավելի օգտակար կարող է լինել Հայաստանին, իսկ կապերը Հայաստանի հետ շատ ուժեղ են, և ինքն ամեն տարի այսպես թե այնպես վերադառնում է:
Միքայել Գրիգորյանն այժմ ԱՄՆ Ատլանտայի բժշկական կենտրոնի նեյրոէնդովասկուլյար ծառայության ղեկավարն է: Այն, ինչ ինքն անում է, ըստ մեր զրուցակցի, որևէ բառով չի թարգմանվում, սակայն իր գործը պատկերավոր այսպես է ներկայացնում. «Ամենաճիշտ բացատրությունը՝ ուղեղի ջրմուղագործն է, որովհետև ես հենց դա եմ անում: Օրինակ, եթե ձեր խոհանոցի խողովակում խցանում է, դուք ջրմուղագործի եք կանչում, որպեսզի այդ խողովակը բացի, իսկ եթե ուղեղի անոթներում է խցանում առաջանում, ապա մարդիկ գալիս են ինձ մոտ»,- ասում է բժիշկը' նշելով, որ հենց ուղեղի անոթների խցանումից է առաջանում կաթվածը, սակայն տվյալ դեպքում այն իմաստ ունի «բացել» կաթվածից մի քանի ժամ հետո միայն:
- Կաթվածից հետո որքա՞ն ժամանակ անց է ժամանակակից բժշկությունը հնարավորություն տալիս վերականգնել մարդու առողջությունը: Որքան տեղյակ եմ՝ օգնություն կարելի է տրամադրել միայն առաջիկա 6 ժամերի ընթացքում, իսկ դրանից հետո հիվանդը կարող է հաշմանդամ մնալ ամբողջ կյանքում կամ վատագույն դեպքում՝ մահանալ:
- Մարդուն կարելի է բուժել կաթվածի առաջիկա մի քանի ժամերի ընթացքում միայն, որովհետև իսկապես դրանից հետո արդեն ուշ է, մարդը կարող է հաշմանդամ մնալ իր հետագա կյանքի ընթացքում, իսկ վատագույն դեպքում՝ անգամ մահանալ: Որևէ ստույգ ժամ չկա, թե քանի ժամ անց կարելի է վերականգնել հիվանդի առողջությունը: Տարբեր կարող է լինել: Օրինակ, եթե կաթվածը ախտորոշվել է երիտասարդի մոտ, ապա անգամ 8 ժամ հետո էլ հնարավոր է փրկել նրան, և նրա ուղեղը շուտ չի մահանա, որովհետև սնուցումը լավ է և ուղեղի մյուս անոթները կարող են վերցնել իրենց վրա այդ խցանված անոթի աշխատանքը: Իսկ, օրինակ, 70 տարեկան շաքարախտով հիվանդի մոտ շատ ավելի արագ է այդ ամենը տեղի ունենում, ընդամենը 3 ժամ ժամանակ ունի բժիշն այդ օգնությունը' անոթների բացումը կատարելու համար: Թեև անգլերենում ասվում է «There is no magic number», այսինքն' հրաշքի համար թիվ չկա, իհարկե հրաշքներ կարող են լինել, սակայն հիմնականում ցուցանիշները այդպիսին են:
Շարունակությունն` այստեղ: