Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երևանում բնակվող սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:
2013 թվականի երրորդ եռամսյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել շուրջ 1200 ընտանիք: Իրականացվող տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն և համապատասխան օգնություն: Սիրահայ ընտանիքների երեխաները հնարավորություն են ստացել նաև սովորելու մշակութային տարբեր կրթօջախներում: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց է ընդունվել 12 երեխա: Անհրաժեշտության դեպքում, սիրիահայ աշակերտներին տրամադրվում են նաև երաժշտական գործիքներ:
Շուրջ 50 երեխաներ էլ սովորում են Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի տարբեր խմբերում: Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը և սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար ևս իրականացվում է անվճար: Անցած ժամանակահատվածում շուրջ 385 սիրահայեր ստացել են անվճար բուժօգնություն և սպասարկում: Կարիքավորները ընտանիքները հնարավորություն ունեն նաև օգտվելու «Գթության խոհանոցներից»: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը լինելու են շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն