«Ոչ նախաքննությունը, ոչ էլ դատաքննությունը չփորձեց պարզել, թե որտեղից էր գոյացել ամբաստանյալներից մեկին փոխանցված հարյուր հազար դոլարը: Երեք միլիոն դրամ խաղալուն ոչ մեկը չանդրադարձավ, թե որտեղից այդքան գումար մի մարդու մոտ, ով չի աշխատել և չի աշխատում, այն էլ այն մարդու, ում մեքենան Պարույր Հայրիկյանից թանկ արժե»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ կայացրած դատավճռին' ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Վերջինս նշեց, որ եթե նրանց ազատ էլ արձակեն, ինքը դրա դեմ չի բողոքի:
«Օրենքը նախատեսում է 20 տարուց մինչև ցմահ, գրեթե նվազագույն պատիժն է տրված, որքան շուտ վերադառնան նրանք իրենց ընտանիքներին, այնքան իրենց երեխաների համար լավ»:
Հայրիկյանը նշեց նաև, որ ռուս ժողովուրդը հայերի մասին բարձր կարծիք ուներ, և վստահ էին, որ հայերն Հայրիկյանին են ընտրելու:
«Ես ուրախ եմ, որ իմ կանխազգացումը ճիշտ դուրս եկավ և պարզվեց, որ այդ 100.000 դոլարն ուղարկված էր Ռուսաստանից: Եթե ամբաստանյալներն ամեն ինչ պատմեին, ես ամեն ինչ կանեի, որ նվազագույնից ցածր ստանային, մենք կարող ենք որոշ հարցերով դիմել, սակայն դա չի լինի ամբաստանյալների վիճակն ավելի բարդացնելու հանար»։
Հայրիկյանը վերջում հավելեց նաև, որ եթե պատկան մարմինները շարունակում են ուշադրություն դարձնել իր անվտանգությանը, ուրեմն պատկան մարմինները ևս զգում են այդ վտանգը: