«Վարդան Սեդրակյանի ազատազրկման, դատարանի որոշման մասին ինչ-որ բան ասելը դժվար է, քանի որ այդ ամբողջ շոուն, որ պատրաստվել էր, զարմանքն այն զգացողությունը չէ, որ առաջացնում է: Բայց մի բան հաստատ կարող եմ ասել, սա քաղաքական դատավարություն էր, քաղաքական ձերբակալություն եւ քաղաքական ազատազրկում: Այս ամենը քաղաքական կոնտեքստ պետք է ունենա, որովհետեւ անմեղ մարդուն, որը 5 տոկոսի շեմը չէր հաղթահարել, 14 տարով չեն ազատազրկում, մանավանդ, երբ դատական փաստերի խայտառակ անհամապատասխանություն է եւ դատարանը որեւէ լուրջ հիմնավորում չուներ Վարդան Սեդրակյանին ազատազրկել՝ Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ի պաշտպանություն Վարդան Սեդրակյանի ասաց PR խորհրդատու, Վարդան Սեդրակյանի համակիր Հայկ Կիրակոսյանը:
Հայկ Կիրակոսյանի ձեւակերպմամբ՝ Վարդան Սեդրակյանի դեպքը մեր պետությանը լավ լույսի ներքո չի ներկայացնելու արտասահմանում, քանի որ այնտեղ էլ հետեւում են այս իրադարձություններին ու այն, որ նախագահի թեկնածուին ազատազրկում են 14 տարով՝ դա հետագայում օգտագործվելու է մեր պետության դեմ, մատնանշելով, որ մենք ունենք այդ մակարդակի քաղբանտարկյալ:
«Ինչ վերաբերվում է իմ գրած բաց նամակին, ապա, ես իրոք հույս չունեմ, որ նախագահը կարդալու է դա, քանի որ օրվա ընթացքում շատերն են գրում բաց նամակ, փակ նամակ, իմը լավագույն դեպքում իր այդ համապատասխան բաժնի աշխատակիցները գուցե կարդան եւ մի գուցե դա ականջի ծայրով իրեն հասնի, եթե ուրեւէ կերպ հուզի այդ թեման, բայց եթե կարդալու է, կամ ականջի ծայրին հասնելու է այդ մասին, ապա ինքը իրավասու է վերանայել այս Սեդրակյանի նկատմամբ ցուցաբերած մոտեցումը»,- նշեց Հայկ կիրակոսյանը, որը Վարդան Սեդրակյանին 14 տարով ազատազրկելու հետ կապված՝ համոզված է, որ նա այդ պատիժը չի կրելու տարբեր հանգամանքների բերումով:
Ըստ նրա՝«Գուցե գործը հասնի դատարան, կամ գուցե նախագահը կստիպի իրավասու մարմիններին վերանայել որոշումը: Համաշխարհային պատմությունը այդպիսի բազմաթիվ օրինակներ ունի, երբ մարդուն, որն առանց մեկին հարցնելու, թույլտվության, մտնում է քաղաքական, կրոնական, կամ հասարակական պայքարի մեջ, դառնալով անկանխատեսելի ուժ, փորձում են այսպիսի տարբերակով մեկուսացնել, կամ չեզոքացնել»:
Շարունակությունն` այստեղ: