2013 թ. ապրիլի 8-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մահափորձ է կատարվել հայտնի գործարար, "Регина" ՍՊԸ-ի գործադիր տնօրեն 56-ամյա Լեոնիդ Կոլեսնիկովի դեմ: Կոլեսնիկովը Սերտոլովո քաղաքի գործարարների խորհրդի ղեկավարն է: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Սերտոլովոյի քաղաքական կյանքում, իսկ 2009 թ. առաջադրել է իր թեկնածությունը տեղական կառավարման ղեկավարի պաշտոնում:

Տեսահսկող սարքերը ֆիքսել են մահափորձը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գործարարն իր գրասենյակի մոտ կայանում "Toyota Land Cruiser" մեքենան: Նա պատրաստվում էր դուրս գալ մեքենայից, երբ մեքենայի կողքով անցնող երիտասարդը կտրուկ մոտենում է մեքենային և կրակում:
Առաջին փամփուշտը վիրավորում է Լեոնիդին. երկրորդ կրակոցով մարդասպանը պատրաստվում է գործն ավարտին հասցնել, բայց....նա մի քանի անգամ քաշում է ձգանն, իսկ ատրճանակը չի կրակում: Բնազդաբար, հանցագործը նախ փախուստի է դիմում, ապա հասկանալով, որ պատվերն ավարտին չի հասցրել, վազելով ետ է գալիս և հետապնդում գործարարին:

Անհաջող մահափորձից հետո վարձու մարդասպանը դիմում է փախուստի: Կոլեսնիկովին տեղափոխում են հիվանդանոց. առաջին փամփուշտը վիրավորել էր նրա ձեռքը:

«Ես թեքվեցի' հեռախոսս վերցնելու համար և չտեսա, թե ինչպես կրակեցին ինձ վրա: Երբ շրջվեցի, տեսա, որ նա նշան է բռնել վրաս, բայց ատրճանակի հետ խնդիր կար: Ինձ ոչինչ չէր մնում անել, քան մեքենայի դուռը բացելն ու նրա վրա բղավելը»,- hիվանդանոցում НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատմել է գործարարը:

Մոտ մեկ ամիս անց' մայիսի 11-ին, Վսևոլոժսկի քաղաքային դատարանը ձերբակալում է 7 հանցակիցներին: Պարզվում է' վարձու մարդասպանը կատարել է ադրբեջանական հեղինակություններից մեկի' Ալիևի պատվերը: Ալիևը հսկում էր Սանկտ Պետերբուրգում ձմերուկի և մրգերի փողոցային առևտրի գրեթե կեսը:
Լեոնիդ Կոլեսնիկովի կյանքն Ալիևը գնահատել էր 3 մլն ռուբլի:
Ապրիլի 8-ից հետո Կոլեսնիկովի հայտնի բաժակաճառն է' «Կեցցեն վատ մասնագետները»: