Երևանի Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 30-ին նշանակվել է դատական նիստ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայցադիմումի գործով:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ս.Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Հայցում նախկին մարզպետը պահանջում է հերքել տեղեկությունները, որոնք որակել է որպես զրպարտություն, և վճարել փոխհատուցում մեկուկես մլն դրամի չափով:
Մանրամասներն` այստեղ: