Արագիլների մի մասն այս տարի չի չվել Հայաստանից: Մասնավորապես Արարատյան դաշտավայրում արագիլներից շատերը իրենց բույնը չեն լքել: Ջրառատ գյուղի բնակիչ Խաչատուր Խաչատրյանն ասում է, որ արդեն 5-6 տարի է՝ իր բակի բարդիներ վրա բույն հյուսած արգիլները չեն հեռանանում:
«Վերջին տարիներին խստաշունչ ձմեռներ են եղել, բայց դա արագիլներին չի խանգարել հեռանալ Ջրառատից», - ասում է Խաչատուրը և հավելում, որ մեր կլիմայական պայմաններն արդեն համապատասխանում են մեղմ ձմռանը, որին սովոր են արագիլները:
Արագիլների մշտական ներկայությունից չի դժգոհում նաև Հայանիստցի Սլավիկ Չիթչյանը: Գյուղացու խոսքերով՝ սպիտակ թռչունները իրեն միայն օգուտ են բերում. «Բոստանի լվիճներն ու վնասակար բլոճները ուտում են»:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կարեն Աղաբաբյանի խոսքերով' Հայաստանում ձմեռող արագիլների թվի աճ է նկատվում: Ըստ նրա' արագիլների չվի նվազում է նկատվում դեռևս 1970-ական թվականներից: Թռչունների նստակյացությանը նպաստում է հիմնականում կերի առկայությունը. «Երբ Արարատյան դաշտավայրում սկսվեց ձկնաբուծական լճակների, թռչնաֆաբրիկաների ստեղծումը, դա էլ հենց դաշտավայրում արագիլների համար կերի ռեսուրս հանդիսացավ»,- Ա1+-ի հետ զրույցում նշեց մասնագետը:
Ձմեռային մեղմ կլիմայական պայմանները նպաստում են սպիտակ թռչունների ձմեռակացին. «Ջերմություն կա, կեր կա՝ մնում են»,- ավելացրեց Կարեն Աղաբաբյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տվյալներով' 2011 թվականին մեր երկրից չի չվել շուրջ 250 արագիլ: