Այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Թուրքիայի տարածքի հայկական պատկանելություն ունեցող անշարժ գույքի եւ սեփականության վերադարձին՝ համապատասխան իրավական ակտերով, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիայում սկսվել է մի ներքին գործընթաց՝ հայերին վերադարձնելու առումով: «Թուրքերը հասկացել են, որ Ցեղասպանությունը ռազմավարական սխալ էր, եւ հայերի կոտորածով տարածաշրջանում քրդերի եւ հայերի միջեւ հավասարակշռությունը վերացավ, ու հիմա քրդերին չեն կարող ֆիզիկապես ոչնչացնել՝ նրանց քանակի եւ ժամանակների փոփոխության պատճառով, եւ փորձում են հավասարակշռությունը վերականգնել՝ հայերին վերադարձնելով». սա պարոն Պապյանի խոսքերի ոչ բառացի շարադրանքն է:
«Առավոտի» հարցին, թե եթե այդպես է, ապա ինչո՞ւ է Թուրքիան դեռ վախենում «հայ» բառից եւ սրբագրում է անցյալը, մասնավորապես՝ Անիի, Կարսի եւ Արեւմտյան Հայաստանի այլ տարածքների պատմական շենքերի, եկեղեցիների վրա տեղադրված տեղեկատվական ցուցանակներում ոչ մի տեղ չի նշվում, որ դրանք հայկական են: Արդյոք այս պայմաններում հայկական ունեցվածքի վերադարձի մասին խոսելը խնդրահարույց չի՞: Ի պատասխան պարոն Պապյանը նկատեց, որ, բնականաբար, գործընթացը սկսելը հեշտ չի լինելու, եւ դժվար թե ամեն ինչ միանգամից լինի, բայց որոշակի փոփոխություններ թուրք հասարակության եւ կառավարության կողմից արվում են. «Որոշ եկեղեցիներ նորոգվում են, շատ դժվարությամբ, իհարկե, բայց արվում են՝ նույն Աղթամարի եկեղեցին, սկզբում խաչը չդրեցին, բայց ի վերջո դրեցին, առաջին մկրտությունը եղավ, եւ գործընթացը գնում է, դժվար, բայց գնում է»:
Շարունակությունն` այստեղ: