«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Մայր Աթոռում երեկ շարունակվել է Հայաստանյաց Առաքելական Ա. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին մասնակցել են 62 եպիսկոպոսներ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին այդ առիթով մի քանի հարցեր ուղղել: Սակայն ոչ մի կերպ չէին «թույլատրում» զրուցել նրա հետ:
Մեր համառ պնդումներից հետո, երբ մոտեցանք կաթողիկոսին, նա մեզ հարց ուղղեց. «Դուք ինձ ճանաչո՞ւմ եք: Ուրախ եմ, որ ճանաչում եք, հիմա հեռացեք, չեմ պատասխանում», -գրում է թերթը:
Ի դեպ, երեկ բոլոր հոգևորականները հրաժարվում էին զրուցել լրագրողների հետ՝ պատճառաբանելով, որ այժմ իրենց համար որևէ բան հստակ չէ, ու քննարկումների արդյունքում պետք է հասկանան, թե ինչ որոշման են հանգելու»,-գրում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: