Մեծ վշտով տեղեկացա սիրված դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի եռակի դափնեկիր Սոս Սարգսյանի մահվան գույժի մասին:
Սոս Սարգսյանն ապրող լեգենդ էր, հայկական բեմարվեստի, թերևս, ամենահեղինակավորներից մեկը: Նրա մարմնավորած կերպարներով մեր ժողովրդի մեկ սերունդ չէ, որ դաստիարակվել է, դաստիարակվել որպես հայրենասեր, որպես մարդ ու քաղաքացի: Քաղաքացիական իր հստակ դիրքորոշմամբ, նա հաճախ օրինակ է հանդիսացել շատերի համար:
Գալիք սերունդներն ու ժամանակը դեռ իրենց գնահատականը կտան մեծ հայրենասերի, տաղանդավոր մարդու ու քաղաքացու, նաև գրողի ու մանկավարժի նրա վաստակին ու անցած ճանապարհին: Իսկ այսօր նրա կորստով մի շատ կարևոր բան պակասեց մեր հասարակությունում:
Ցավում եմ ու ցավակցում մեծն վարպետի հարազատներին, բարեկամներին, նրա բազմահազար երկրպագուներին, մեզ բոլորիս։
Տարոն Մարգարյան