168.am Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված թեկնածու Գևորգ Կոստանյանը հանդիպում ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորների հետ։ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց, իր գնահատմամբ, այն առաջնահերթ խնդիրները, որոնց շուրջ խմբակցությունը ցանկություն է հայտնել լսելու Գ. Կոստանյանի կարծիքը:
«Առաջինը՝ մենք բարձարցինք Մարտի 1-ի չբացահայտված սպանությունների հարցը, ասացինք, որ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ոչ միայն չի բացահայտել, այլև պարտակել է այդ հանցագործության բացահայտումը։ Մենք բնականաբար բարձրացրինք այն հարցը, որ մեղավորները պետք է պատիժ կրեն; Երկրորդ հարցը Տիգրան Առաքելյանին էր առնչվում և երեք այլ քաղակտիվիստներին:
Խոսեցինք նաև ՍԴՀԿ-ի դեմ կարտաված ոտնձգության մասին, ըստ որի՝ Լյուդմիլա Սարգսյանը զրկվել է կուսակցությունից: Անդրադարձ եղավ նաև միասնական քննչական մարմին ստեղծելու հարցին, հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի դատախազությունը կոռուպցիայի դեմ պաքյարում։ Ինչպես նաև կոնկրետ անդրադարձ եղավ Տիգրան Սարգսյանի օֆոշարային սկանադալի գործին»,- նշեց ՀԱԿ պատգամավորն՝ ավելացնելով, թե' «լինելով գրագետ իրավաբան», Գևորգ Կոստանյանն ընդհամենը պատասխանել է, որ այս բոլոր հարցերը պետք է ուսումնասիրվեն:
«Նա ասաց, որ այս խնդիրներին ծանոթ է միայն լրատվամիջոցների հրապարակումներից: Սա հասկանալի է, բայց իր մոտեցումները, իր խոսքով, պետք է լինեն բացարձակապես իրավական ու օրինականության սահմաններում»: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ որակական առումներով ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանն ավելի ընդունելի է, քան նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը: 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իրենց համար ավելի ընդունելի Կոստանյանը, քան Հովսեփյանը: Ի պատասխան նա պարզաբանեց. «Սա չի նշանակում, որ մեզ համար վերջնական է ընդունելի: Համամետության մեջ եմ ասում:
Ո՞վ է Աղվան Հովսեփյանը՝ նա մի մարդ է, որը ունի ցածր իրավաբանական գիտելիքներ, ինչի մասին բոլորը գիտեն, նա մի մարդ է, ով դարձել է օլիգարխ, ընկղմված է կոռուպցիայի մեջ, նա մարդ է, ով պարտակել է Մարտի 1-ի սպանությունները, որը ակտիվ միջնորդել է, օգտագործել է իր լծակները և իր կողմից թեկնածուներ է առաջադրել պառլամետում և անցկացրել նրանց և իշխող վարչախմբի դիրքերի ամրապնդման համար է աշխատել: Նրա մեղքերը շատ են: Իսկ Գևորգ Կոստանյանը պատրաստակամ է ուսումնասիրել մեր բարձրացված հարցերը»:
Նա շեշտեց, որ իրենք որևէ կասկած չունեն, որ քվեարկությունների հարցն արդեն վճռված է՝ Կոստանյանը կնշանակվի դատախազի պաշտոնում. «Մենք որևէ պատրանք չունենք: Իհարկե, բոլոր առումներով, այդ թվում՝ որակական առումներով, Կոստանյանը ավելի ընդունելի մարդ է, քան Աղվան Հովսեփյանը, բայց դա մեզ համար որևէ նշանակություն չունի, որովհետև մենք հասկանում ենք, որ աշխատելու է նույն ավազակապետական համակարգում: Իսկ մենք տվյալ դեպքում պետք է ելնենք անմեղության կանխավարկածից: Ինչ-որ ժամանակ պետք է հետևենք նորաշնանակ գլխավոր դատախազի գործունեությանը: Նա իր պատրաստակամությունը հայտնել է այս հարցերը ուսումնասիրելու:
Մենք իրեն կտանք աշխատելու շանս, կտանք ժամանակ՝ տեսնելու, թե արդյոք կարողանո՞ւմ է իսկապես արմատական մոտեցում մտցնել: Մենք պետք է հետևենք նրա գործունեությանը: Մեզ համար սիրուն խոսքերը որևէ նշանակություն չունեն, մեզ հետաքրքրում է գործը, դրա համար պետք է տալ աշխատելու ժամանակ»: ՀԱԿ պատգամավորի համոզմամբ, ով էլ լինի այդ պաշտոնում, աշխատելու է հoգուտ վարչախմբի, բայց իրենք, այնուամենայնիվ, շանս են տալու Գևորգ Կոստանյանին՝ տեսնելու նրա կատարած աշխատանքը. «Բայց եթե արդյունքը չերևա, մենք նույնքան անխնա քննադատելու ենք, որքան Աղվան Հովսեփյանին:
Տեսնենք' պրոգրես կա, վստահ եղեք, որ կստանա որոշակի աջակցություն, որովհետև մենք իր կողմից տեսանք բոլոր հարցերի շուրջ ընկալութնակություն»: Լ. Զուրաբյանը նշեց, թե չի ցանկանում ենթադրություններ անել՝ որևէ կապ կա՞ արդյոք Գ. Կոստանյանի նշանակման և Սյունիքի մազրպետ Սուրեն Խաչատրյանի որդուն ազատ արձակելու փաստերի միջև:
Հարցին, թե ինչո՞ւ Գ. Կոստանյանի հետ չի քննարկվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը, Զուրաբյանն ասաց, թե իրենք քննարկել են առաջնահերթ հարցերը՝ Մարտի 1-ի, Տիգրան Առաքելյանի և այլն:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ