Ծանր հանցագործությունների քննությամբ զբաղվող Բաքվի դատարանը Թալիշի ձայն թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին 5 տարվա ազատազրկման է դատապարտել, տեղեկացնում է contact.az-ը:

 

Մամեդովը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, ազգամիջյան բախումներ հրահրելու եւ թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվելու մեջ:

 

Դատապարտված Մամեդովը հանրահայտ «Դավայ, դո սվիդանիյա» երգի խոսքերի հեղինակն է: