Ազգային ժողովն այսօր քննարկման դրեց Գլխավոր դատախազի նշանակման հարցը:
Նշենք, որ Գլխավոր դատախազի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը: Նրան հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս հարցը վերաբերում էր հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին:
«Ես ուշադիր նայել եմ այդ դեպքերի տեսագրությունը և արձանագրել եմ մի փաստ, որ ժամը 23.08.04 վայրկյանին մենք ունենք այսպիսի մի տեսարան, երբ Ավետիք Բուդաղյանը գնում է մարդկանց խմբի հետևից, որի մեջ են նաև Տիգրան Խաչատրյանը և Զարզանդը: 23.08.04 պահին ինչ-որ մեկը ձայն է տալիս' «Ավետ»: Ավետիք Բուդաղյանը հետ է դառնում և դրա արդյունքում' ստանում է այն վնասվածքը, որ քրեական գործում հիշատակվում է որպես թիվ 1 վնասվածք: Սա մի դրվագն է:
Երկրորդը հետևյալն է. դուք ելել եք այն կանխավարկածից, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ 1 վնասվածքը իմ նշած պահին հասցրել են Զարզանդը և Տիգրան Խաչատրյանը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ այդ թիվ մեկ վնասվածքն ունի վերևից ներքև ուղղություն, իսկ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդը գտնվել են Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթության վրա և չէին կարող կրակել այնպես, որ աջից ձախ, վերևից ներքև ինքը վնասվածք ունենար, և, մանավանդ, փորձաքննությունն էլ չի հաստատել դա: Ձեր ղեկավարած նախաքննությունն էլ չի նույնականացրել, թե կոնկրետ ո′ր վնասվածքը ով է հասցրել: Այսինքն' եթե նույնականացրել է, ես որոշումը կարդացել եմ, չկա, դուք, խնդրում եմ' պարզաբանեք այս հարցը», - ասաց Փաշինյանը:
ՀԱԿ պատգամավորին ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց. «Այդ գործի առնչությամբ ես արդեն առիթ ունեցել եմ բազմիցս ներկայացնելու մի շատ կարևոր հանգամանք, որ նախաքննությունը իրականացվել է օբյեկտիվության, լրիվության, բազմակողմանիության պահպանման այն աստիճան, որ մենք ոչ միայն հիմնավորել ենք յուրաքանչյուր գործողությունների հաջորդականության բնույթը և իրավական գնահատականներ ենք տվել այլ նաև մենք ամբողջությամբ գործով ձեռք բերված ապացույցներով կարողացել ենք հերքել պաշտպանության կողմի ներկայացրած ցանկացած և յուրաքանչյուր փաստարկ: Այդ առումով թե ես, թե ՊՆ քննչական ծառայության պետը մանրամասն, դետալային անդրադարձել ենք գործի բոլոր հանգամանքներին:
23.08.04-ին, երբ որ այո հենց տեսագրության մեջ երևում է Ավետիք Բուդաղյանը հետևեց այդ խմբին, բայց ես կարծում եմ նաև, որ դուք ամբողջականություն մտցնելու համար ներկայացնեք 23.08.02 վայրկյանին այն պահը, երբ որ Ավետիք Բուդաղյանը մեքենայով կանգնած է եղել, և այդ խումբը գտնվում է Ավետիք Բուդաղյանի կողքին և այդ պահին ժամանում է Արտակ Բուդաղյանի մեքենան, և Արտակը անմիջապես մեքենայից դուրս է գալիս զենքը ձեռքին, դա ակնհայտ երևում է: Երբ զենքը ձեռքին դուրս է գալիս, արդեն Ավետիք Բուդաղյանը և այդ ամբողջ խումբը ուղղորդվում են դեպի Արտակ Բուդաղյանը, որտեղ անմիջապես Արտակը զենքով դուրս է գալիս մեքենայից: Այդ ընթացքում ով է ում ուղղորդում, ով է ում հաջորդում դա չի կարևորը: Կարևորը մի հանգամանքն է բոլորը հանկարծակի եկած զենքով մեքենայից դուրս եկող անձի վարքագծից իրենց վարքագիծը սկսում են կազմակերպել համապատասխանաբար: Ինչու՞ որովհետև դրան հաջորդող ժամանակահատվածում տեսաձայնագրության մեջ դուք ակնհայտորեն կարող եք տեսնել, որ երբ զենքով անձը դուրս է գալիս արդեն երկու հոգի, մենք տեսնում ենք որ մեկը Տիգրան Խաչատրյանն է և հաջորդը Զարզանդ Նիկողոսյանը անմիջապես գնում են և վերցնում են զենքերը, անգամ տեսնում ենք նույն տեսագրության մեջ, թե որ պահին գնացին մտան մեկը տուն մեկը մեքենայի մեջ, և որ պահին նրանք վերադարձան յուաքրանչյուրը զենքը ձեռքին: Դեպքերի առումով հստակ ֆիքսված է և ես չեմ կարծում այդ առումով մենք կարող ենք տարաձայնություն ունենալ, առավել ևս ՊՆ քննչական ծառայության պետը հնարավորություն տվեց լրագրողներին տեսնել ձայնագրությունը և տեսագրությունը համադրված:
Թիվ մեկ վնասվածքը, որը դուք նշում եք, ես խնդրում եմ նաև ուշադրություն դարձնեք դատաբժշկական փորձաքննության կամ համալիր փորձաքննությանը´ դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններին, որտեղ փորձագետներն ասում են, որ վնասվածքների համարակալումը պայմանական համարակալում է, առավելևս փորձագետներն իրենց եզրակացության մեջ հայտնում են, որ մենք չենք կարող որոշել, թե որ վնասվածքները ինչ հաջորդականությամբ են եղել համենայնդեպս մեկ վնասվածքը ամենայն հավանականությամբ եղել է վերջինը, որովհետև այդ վնասվածքի պարագայում տուժողը հնարավորություն չէր ունենա կատարել ակտիվ գործողություններ:
Մենք ունենք դեպքի վայրից հայտանբերված պարկուճները, զենքերը, գնդակներ և առնվազն մենք ունենք դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննության արդյունքներ, որտեղ հստակ երևում է, թե որ վնասվածքը, որ զենքից է ստացվել: Այն դեպքում երբ, որ գնդակը հայտնաբերվել է: Մենք կարողացել ենք նաև իդենտիֆիկացնել գնդակ պարկուճ, հրազեն համադրության մեջ, թե որ հրազենից է կրակված և այդ հրազենը ում ձեռքում է եղել:
Մենք ունենք, որ մարմնի վրա առկա են չորս վնասվածքներ, որոնցից երեքը արձակվել են մեկ տրամաչափի զենքից մեկը արձակվել է այլ զենքից և այդ մեկ գնադակը պատճառվել է ըստ գործով ձեռք բերված այլ ապացույցների նաև Զարզանդ Նիկողոսյանի կողմից, իսկ այն երեք վնասվածքները պատճառվել են Տիգրան Խաչատրյանի կողմից»:
Նիկոլ Փշինյանն արձագանքելով Կոստանյանի պատասխանին ասաց. «23.08.04 վայրկայնին ինչ-որ մեկը կանչում է Ավետիք Բուդաղյանին, այդ կանչի արդյունքում բուդաղյանը հետ է դառնում և ստանում մահացում թիվ մեկ ցվնասվածքը: Դուք ճշտե՞լ եք, թե ով է այդ կանչի հեղինակը: Շատ մեծ է հավանականությւոնը, որ կանչի հեղինակը մի անձ է, որ քրեական գործի շրջանակներից դուրս է բերված»:
Գևորգ Կոստանյանի պատասխանը եղավ հետևյալը. «Եթե ձեզ անհագստացնում է, թե ով է կանչել, դա ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի կապել վերջին կրակոցի հետ, ինչ պատճառով, որովհետև մենք առնվազն գիտենք, որ վերջի կրակոցը որն է, համենայնդեպս այն կրակոցը, որը մահացու է եղել: Ես ուզում եմ, որ դուք տարբերեք վերջին հասցրած վնասվածքը վերջին կրակոցից, որովհետև վերջին հասցված վնասվածքից հետո էլ է կրակոց հնչել»: