Սեպտեմբերի 30-ի առավոտյան Չիկագոյի մետրոյում իրար են բախվել երկու գնացքներ: Վերջին տվյալներով, մարմնական վնասվածքներ են ստացել 48 մարդ: Հաղորդվում է, որ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում:

Բախումը տեղի է ունեցել մետրոյի «կապույտ» գծի Հարլեմ կայարանում: «Կապույտ գիծը» Չիկագոյի կենտրոնը կապոմ է արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան շրջանների հետ: Գնացքներից մեկը առայժմ անհայտ պատճառներով բախվել է կանգնած գնացքին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:

Բախման հետեւանքով յոթ կայարաններում երթեւեկությունը դադարեցվել է: