Ինտերնետային լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Նունե Եսայանը Խոսել է անկախության տոնի համերգի մասին, պետբյուջեից իրեն տրամադրված 54 մլն դրամի մասին: Երգչուհին ասել է, որ ոչ ոքի ոչինչ չունի ասելու, որ այսուհետ ԶԼՄ-ներին հարզազրույց չի տալու, քանի որ չափազանց վիրավորված է նրանցից: 

 

«Լրատվամիջոցները վատից բացի, ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»,- ասել է երգչուհին: 

 

Երգչուհին շեշտել է, որ չի ցանկանում խոսել գումարների և հատկապես դրանց արժանի լինել, չլինելու մասին: 

 

Իր խոսքում Նունե Եսայանը  ասել է նաև, որ ինքը գլուխը կախ իր գործն է անում, որ բարությունից բացի ոչ մի վատություն ազգին չի անում, իսկ լրագրողներին կոչ է արել խոսել այն մասին, թե ինչ լավ բան է ինքը արել, խոսել երգերի մասին, ոչ թե գումարների մասին: