«Կամ իսկապես քաղաքական կյանքում դոմինանտ են ընկերական հարաբերությունները եւ ոչ մի քաղաքական տարաձայնություն կարեւոր չէ, ուղղակի հարգում են Գեւորգ Կոստանյանին, ընդունում են, կամ համագործակցում են: Ուրիշ բացատրություն ես դրան չունեմ»,- այսպես մեկնաբանեց Գեւորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու պատգամավորների քվեարկության արդյունքները «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Հարցին, եթե ընդդիմությունը հարգում է Գեւորգ Կոստանյանին եւ ուզում է «կողմ» քվեարկել,ինչո՞ւ էին հակառակ հայտարարություններն անում՝ Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Այստեղ ուզում եմ օգտագործել Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը՝ ուզում են ե՛ւ հաճույք ստանան, ե՛ւ կույս մնան»: