Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ դատախազության կոլեգիայի անդամներին և աշխատակիցներին ներկայացնելու է ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

Վերջինս ձայների մեծամասնությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ, ում թեկնախությունն առաջադրել էր հանրապետության նախագահը, ու իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորները Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ընտրեցին հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուին:

 

Երբ արդյունքները հայտնի դարձան, որոշ ընդդիմադիրներ «Խաթաբալա» ֆիլմի «լացող կնանոց նման սկսեցին վայնասուն կապել», թե իրենք դեմ են քվեարկել գլխավոր դատախազին: