«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սենսացիոն բացահայտմամբ Է հանդես եկել, նա, ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրման, հայտարարել Է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ Հայաստանն ամենևին գազի թանկացման պայմանագիր չի կնքել։ «Ցանկացած պայմանագիր, որ մենք ստորագրենք, հասանելի կլինի ձեզ համար։

 

Պայմանագիրը դեռ ստորագրված չէ, մենք գտնվում ենք բանակցային գործընթացի մեջ։ Մենք ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն, և այդ պահին, որ պայմանագրերը կստորագրվեն, կբերվեն ԱԺ, որովհետև ձեզ հետ միասին մանրակրկիտ պետք է քննարկենք բոլոր դրույթները»,-հայտարարել է վարչապետը։ Ոմանք ենթադրել են, որ իրականում ռուսները գազը չեն թանկացրել, պարզապես ՀՀ իշխանությունները, այսպիսով, փորձում են հետ բերել ընտրություններին վատնած գումարը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։