«Զրկել Զարուհուն ԵԽԽՎ պատվիրակության անդամ լինելուց, ճիշտ չէ: Ինչ վերաբերում է Զարուհու հայտարարությանը, ապա ասեմ'եթե մի տղամարդ չկա մեր երկրում, գոնե կին կա, որն ասաց այն, ինչ մտածում է մեր ժողովուրդը: Դա ժողովրդի ճիչն էր»,- այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում ասաց քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի' Սերժ Սարգսյանին ուղղված հարցին: Մաքսային միության մասին խոսելիս էլ' Երջանիկ Աբգարյանը վստահեցրեց, թե ժողովրդին պետք է հասկացնել' ինչ բան է Մաքսային միությունը ու այս առումով' ընդդիմությունը պետք է այդ բացատրական աշխատանքը տանի: Մենք նորից գնում ենք նույն ախոռը' մտնելով Մաքսայի միություն: Ախր ոնց չեն հասկանում, որ Ռուսաստանը թշնամանում է իր հարեւանների հետ»: