Անցնող օրն ամփոփ ՝ ըստ «Mediamall.am» լրատվականի.


Վթար' Կոտայքի մարզում. կա տուժած

 

Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 539 և «ԳԱԶ-3110» մակնիշի 18 ԼՏ 848 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ուղևորը' 1997 թ. ծնված Ա. Հ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

 

***

 

Հանրապետության որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում

 

Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում հոկտեմբերի 20–ին' ժամը 10.00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն:

 

Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին տ եղ- տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

***

 

Մեկ նիստում Շարմազանովը երկու անգամ անջատեց Փոստանջյանի խոսափողը

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ մեկնարկեցին Ազգային ժողովի քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավճռին:

 

ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը, սակայն, հայտարարեց, որ նրա խոսքը չի վերաբերում քառօրյա նիստի օրակարգին և անջատել տվեց Փոստանջյանի խոսափողը: Այնուհետև պատգամավորը նույն հարցը տվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և մատնանշեց, որ դատավճռից առաջ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն ուղղորդել էր այն:

 

Գալուստ Սահակյանն էլ ուղղեց Փոստանջյանին. «ՍերԺ Սարգսյանը ՀՀ քաղաքացիների նախագահն է»:

Զարուհի Փոստանջյանը մտքերի փոխանակության ժամին ևս մեկ անգամ նույն հարցը բարձրացրեց. այս անգամ ևս Էդ. Շարմազանովը խնդրեց անջատել Փոստանջյանի խոսափողը.

«Տիկի՛ն Փոստանջյան, ուշքս չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար, բայց խոսեք կոռեկտության սահմաններում»,- հորդորեց Շարմազանովը և արդեն երկրորդ անգամ անջատեց պատգամավորի խոսափողը:

 

***

 

Ինքնությունը չպարզված անձն օգտագործել է անձնագրային ծառայությունից ստացված կեղծ անձնագիր. ՀՔԾ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից ստացված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, 2003 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժնում կեղծվել են Լուսինե Վ.-ին անձնագրավորելու համար անհրաժեշտ փաստաթղթային հիմքերը, և նրա անվամբ կեղծ հիմքերով տրվել ու ինքնությունը չպարզված անձի կողմից օգտագործվել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Երևանում 8-րդ դասարանցի աղջկա են առևանգել. pastinfo.am

 

Երեկ երեկոյան Երևանի Տիգրան Մեծի պողոտայից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-րդ դասարանցի մի աղջիկ' կապկպված վիճակում: Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության ավտոմեքենայով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: 

 

Աղջիկը պատմել է, որ իրեն առևանգել է խորթ եղբոր ընկերը' իրեն անծանոթ մի քանի այլ անձանց հետ: Նրանք աղջկան նստեցրել են ավտոմեքենան, տարել ինչ-որ ավտոտնակ, որտեղ աղջկան կապկպել են ու նրա հորը սպանելու սպառնալիքներ են հնչեցրել:

 

Մանրամասներն՝ այստեղ

 

 

***

 

 

Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք 

 

 

Նշված անձանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկություն հայտնողները կստանան խոշոր չափի դրամական պարգև:

Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

 

 

 

***

 

Ինքնասպանություն՝ Արարատի մարզում. 37-ամյա տղամարդը կրակել է իր կրծքավանդակին

 

Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:15-ին, հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ. Մովսիսյանի դիակը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։

 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ.Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով, «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

 

***

 

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում ԱՄՆ-ի քաղաքացուն ծեծի ենթարկած երիտասարդներից մեկին

 

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում սեպտեմբերի 22-ին հաղորդում է ստացվել «Ջիպ» և «Սեդան» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անհայտ անձանց կողմից ԱՄՆ քաղաքացի Գրեգորի Ռ.-ին ծեծի ենթարկելու և վնասվածքներ պատճառելու մասին:

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողնե րի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, բաժանմունք է ներկայացել 1992թ. ծնված Սարգիս Կ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին' ժամը 19.00-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում Գրեգորի Ռ.-ին ծեծի են ենթարկել ինքը և իր ընկերը' ՌԴ քաղաքացի, 1993թ. ծնված Ռաֆիկ Ե.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

 

***

 

Ակունք գյուղում շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի

 

Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հոկտեմբերի 19-ին' ժամը 01.00-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:

 

Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 18-ին' ժամը 23.00-ի սահմաններում, Ակունք գյուղում, խնջույքի ժամանակ, վատ են զգացել և տեղափոխվել հիվանդա նոց: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:

 

***

 

Եվրամիությունը Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու համար կստեղծի արագ արձագանքման խմբեր

 

ԵՄ-ն արագ արձագանքման բժշկական խմբեր կստեղծի Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության օջախներում ծավալելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էբոլայի տարածման դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդի՝ Լյուքսեմբուրգում կայացած նիստի ամփոփիչ հայտարարության մեջ:

 

«ԵՄ-ի խորհուրդը հանդես եկավ Եվրամիության երկրների կողմից կամավորության հիման վրա բժշկական փորձագետների հատուկ ռեզերվ ստեղծելու օգտին Էբոլա վիրուսի բռնկումների գոտում արագ ու նպատակային ծավալման համար»,-նշվում Է հայտարարության մեջ:

 

Էբոլայի դեմ պայքարի ջանքերի շրջանակներում ԵՄ-ն նաեւ հատուկ փորձագիտական խումբ Է ստեղծել ճգնաժամային հակազդման կոորդինացման եվրոպական կենտրոնի շրջանակներում՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես Էլ Աֆրիկայի պետություններում հիվանդության տարածման դեմ պայքարում ԵՄ-ի պետությունների ու ինստիտուտների միջեւ փոխգործակցությունն ապահովելու համար:

 

ԵՄ-ն նաեւ որոշում Է ընդունել մահաբեր վիրուսի տարածման դեմ պայքարի հատուկ համակարգող նշանակելու մասին:

Եվրամիությունն աշնան սկզբից արդեն շուրջ կես միլիարդ եվրո Է հատկացրել այդ հիվանդության դեմ պայքարելու համար, որից 180 միլիոնը տրամադրել Է Եվրահանձնաժողովը, եւ 300 մլն եվրո՝ Եվրամիության պետությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ արեց զերծ մնալ դատավորի դեր կատարելուց

 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ է անում խորհրդարանում դատավորի դեր չկատարել, այլ միայն քննարկվող թեմաների վերաբերյալ հնչեցնել գնահատականներ և քննադատություններ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով որոշ պատգամավորների ոչ կոռեկտ ելույթներին' Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի ամբիոնը էթիկայի կանոնները խախտելու և վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար չէ: «Սա ձեզ համար միտինգի հարթակ չէ, սա օրենսդիր մարմին է, սա այն մարմինն է, որը վճռական է մեր պետության հետագա բոլոր գործընթացների ճանապարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

 

Նրա խոսքով' որքան էլ նիստ վարողը փորձում է որոշ պատգամավորների կոռեկտության դաշտ բերել, միևնույնն է' ԱԺ ամբիոնից հնչում են վիրավորական արտահայտություններ, տեղի են ունենում էթիկայի կանոնների խախտումներ: «Չի կարելի նման քայլերի գնալ հերոսանալու համար: Ես կոչ եմ անում պահպանել կոռեկտությունը: Կարելի է քննադատություն հնչեցնել քննարկվող թեմայի վերաբերյալ, սակայն միայն կոռեկտության սահմաններում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

 

Գալուստ Սահակյանը գտնում է, որ պատգամավորները կարող են քննադատել ցանկացած երևույթ, սակայն դա պետք է ներկայացնեն միայն որպես կարծիք՝ այլ ոչ թե փորձել այդպիսով ստանալ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը՝ վարկաբելեով ողջ պետությանը և ժողովրդին: «Պատկերացրեք, եթե քաղաքական մեծամասնությունը գնար այն ճանապարհով, որը դուք եք ընտրել՝ ձեր քվեարկության կոճակները կկարմրեին: Չի կարելի:

 

Ես կողմնակից եմ բարեկրթության, և այնպես մի արեք, որ ես՝ որպես Ազգային Ժողովի նախագահ, որովհետև ես էլ պատգամավոր եմ և կարող եմ ընտրել նույն ոճը, որը դ ուք եք ընտրել: Ես ցանկնաում եմ հիշեցնել, որ դուք գործընկերներ եք և պետք է կարողանաք ընդունել նաև միմյանց հասցեին հնչող քննադատությունները, իսկ հայհոյանքները ոչ ոք չի ընդունում և չի ընդունելու»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: Քննարկման ընթացքում ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ իրենց ելույթներում հանդես եկան վիրավորական բառապաշարով, իսկ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ անջատել պատգամավորի խոսափողը: