Հունգարիայում Կապոշվար քաղաքի համալսարանի ուսանողները սեմինարին ներկայացել են ամբողջովին մերկ' ի նշան դրես-կոդի դեմ բողոքի, որը հոկտեմբերի 1-ից ընդունել էր ԲՈՒՀ-ի ղեկավարությունը. գրում է Budapest Business Journal-ը:

 

Ուսանողներն ու մեկ դասախոս հոկտեմբերի 3-ին մասնակցել էին բողոքի ակցիային: Ուսանողները, մտնելով լսարան, մերկացել էին' ծածկվելով դասագրքերով:

 

Բողոքի համար առիթ էր հանդիսացել համալսարանի ղեկավարության նոր ցուցումը, որն արգելում է ուսանողներին համալսարան մտնել կարճ կիսատաբատներով, կիսաշրջազգեստներով, ուսերը բաց կամ կրծքի խոր բացվածք ունեցող զգեստով: Արգելվել է նաև վառ շպարը, խոշոր զարդերն ու հագեցած բույրով օծանելիքի օգտագործումը: Տղամարդիկ, ըստ նոր կանոնների, պետք է համալսարան ներկայանան միայն մուգ կոստյումով:

 

Տեսանյութը դիտեք այստեղ: