Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության սպառնալիքների վերլուծության և գնահատման կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացրել են կենտրոնի ձևավորման ուղղությամբ մինչև այժմ իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կենտրոն են այցելել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և կենտրոնի ստեղծմանն աջակցություն ցուցաբերած ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինը: