ԳԱԼԱ Արդեն մի քանի օր ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկում են ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանի վարքը եւ գնահատում նրա հարցը Ս. Սարգսյանին, որ հնչեցրեց ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ: ՀՀ քաղաքացիների մի մասը գրում է, որ իրենք պատրաստվում են լոլիկներով եւ ձվերով դիմավորել Զ. Փոստանջյանին ի նշան բողոքի, իսկ հասարակության մի զանգված հայտարարում է, որ Փոստանջյանն օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից եւ գնալու են օդանավակայան՝ պարզապես նրան սատարելու:

 

Այս ամենի մասին քաջածանոթ է ԱԺ պատգամավորը, ով այսօր երեկոյան կվերադառնա Երեւան:

 

«Ասեմ, որ շատ հանգիստ, առանց կաշկանդվածության գալիս եմ հայրենիք, կարոտել եմ շատ իմ հայրենիքը եւ շատ սիրում եմ, սիրով հետ եմ գալիս»,-Ստրասբուրգից ԳԱԼԱ-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցեց Զ. Փոստանջյանը:

 

 

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: