Հոկտեմբերի մեկին ամերիկյան կիոնակադեմիան դադարեցրել է «Օտար լեզվով լավագույն ֆիլմի» անվանակարգում օսկարյան մրցավազքին մասնակցելու համար հայտերի ընդունումը: Ամբողջ ցուցակը ներառում է շուրջ 70 անվանում, սակայն այս կինոնկարներից յուրաքանչյուրը չի կարելի համարել իրական հավակնորդներ մրցանակի համար: 2014 թվականի հունվարին Կինոակադեմիան սկզբում կհրապարակի արդեն ընտրված ինը կինոնկարից կազմված ցուցակը, իսկ այնուհետև ցուցակում կմնա ընդամենը հինգը:
Ինչպես նշում է Lenta-ն ցուցակում գլխավոր հավակնորդներն են արգենտինական կինոնկարը Նատալիա Օրեյրայի գլխավոր դերակատարությամբ, բրիտանական ֆիլմը և ուկրաինական ֆիլմը Փարաջանովի մասին:
Ուկրաինան «Օսկարի» ներկայացրել է հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովի մասին կինոնկարը, որի ռեժիսորը Սերժ Ավեդիքյանն է և ուկրաինացի Ելենա Ֆիտիսովան: Ավեդիքյանը նաև գլխավոր դերն է կատարում ֆիլմում: