Քիչ առաջ Երևան ժամանեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը: Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում սպասող նրա համակիրները նրան ծափահարություններով և «Զառա» բացականչություններով ուղեկցեցին մինչև ավտոմեքենան: Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքը կատարել է իր պարտականությունը, որով իրեն լիազորել են ՀՀ քաղաքացիները: Հարցին, թե հետևե՞լ եք Ձեր հասցեին հնչող քննադատություններին, նա պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ այդ քննադատությունները որևէ կերպ չեն կարող կաշկանդել իմ գործունեությունը: Ճիշտն ասած՝ ես բողոքի մասին չգիտեմ, չգիտեմ՝ ինչ բողոքի մասին եք ասում, բայց կարող եմ ասել, որ մեր բողոքը մեր սրտերում է, բոլորիս մեջ է և այդ բողոքը ես փորձում եմ արտահայտել»: