Իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտվելուց հետո ոչ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ոչ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ամիսներ շարունակ չէին նշանակվում այլ պաշտոնի: Վերջինս միայն սեպտեմբերի վերջին է անցել այլ աշխատանքի: Գրիգոր Ամալյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ ինքը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) փակ բաժնետիրական ընկերության ղեկավար: Նշենք, որ ՀՀՌՑ-ն 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են. ընկերության տեխնիկական միջոցների շահագործմամբ հեռուստառադիոհաղորդումների (ծրագրերի) հեռարձակման և հեռահաղորդման ծառայությունների մատուցում ընկերության կայաններում տեղակայված' հեռուստառադիոընկերությունների, կապի օպերատորներին և այլ կազմակերպությունների տեխնիկական միջոցների սպասարկման ծառայությունների մատուցում կապի ոլորտի քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կապի ոլորտի շինարարության իրականացում թվային հեռուստառադիոհեռարձակման հանրապետական ցանցի կառուցում, պահպանում և շահագործում տեխնիկական առաջադրանքների կազմում: