Բուդապեշտի Ջրային գագաթաժողով-2013-ի բացման արարողության ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ մինչեւ 2030թ Երկր բնակչության կեսը խմելու ջրի խիստ կարիք կզգա:

Բան Կի Մունը կոչ է անում միավորել ջանքերը՝ պայքարելու ջրային ռեսուրսների «անմիտ օգտագործման» դեմ եւ ապահովել դրանց հավասարաչափ եւ ճիշտ բաշխումը: Քանի որ ջրի մեծ մասը ծախսվում է գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու վրա, նա կոչ է արել ստեղծել ոռոգման ավելի կատարյալ համակարգեր, որոնք թույլ կտան տնտեսել ջուրը: «Չնայած ջրի պակասության արդիական սպառնալիքին, միջազգային հանրությունը պետք է անի հնրավոր ամեն բան, որպեսզի խուսափի տարբեր երկրների միջեւ հակամարտությունից՝ կապված այդ խնդրի հետ»,-նշել է Մունը: