Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 07.10.13թ.-13.10.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները' արտահայտված ՀՀ դրամով'

ՈՍԿԻ' գնման գին'15746.17 (-189.87), բացթողնման գին' 17115.40 (-206.38),

ԱՐԾԱԹ'գնման գին' 258.40 (-2.4), բացթողնման գին' 280.87 (-2.61),

ՊԼԱՏԻՆ' գնման գին'16674.60 (-455.05), բացթողնման գին' 18124.57 (-494.61),

ՊԱԼԱԴԻՈՒՄ' գնման գին' 8583.40 (-63.74), բացթողնման գին' 9329.78 (-69.29):

Անցյալ շաբաթվա վերջում զգալի անկումից հետո միջազգային շուկայում ոսկու գինն այսօր գտնվել է 1307-1321 դոլար/ունցիա սահաններում: Շուկայի փորձագետների կարծիքով՝ ոսկու գնանկում ավելի շատ տեխնիկական բնույթ ունի, իսկ այս շաբաթվա ընթացքում այլեւս էական նվազումներ չեն սպասվում: