«Ժողովուրդ» «Երեկ մեր հարևան, բայց ոչ ամենևին բարեկամ Ադրբեջանում խուճապ էր, իրարանցում, նույնիսկ համացանցում լուրեր սպրդեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու հրամայականով: Պատճառն այն էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության անդամները հագել էին զինվորական համազգեստ ու ահել-ջահել գնացել՝ կրակելու:

 

Անգամ ժամանակին դասալիք եղած այսօրվա նախարարներն էին «կամուֆլյաժ» հագել: Թե ինչու էր վարչապետը նախարարներին մի քանի ժամով «բանակ տարել», դժվար է կռահել, համենայնդեպս, պաշտոնապես չբացատրվեց:

 

Բայց որ նա երեկ գնդացրից փորձեց կրակ արձակել, արդեն տպավորիչ էր: Լավ է, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող ընթացավ, որովհետև տարիներ առաջ «Էքսպո» ցուցահանդեսի ժամանակ Տ. Սարգսյանը տրակտոր վարելու անհաջող փորձ արեց՝ բախվելով Մարզահամերգային համալիրի սյանը»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: