Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությանը 6 տարվա ազատազրկման դատապատված Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ հրաժարվում է համաներմամբ ազատ արձակվել։

 

Վերջինս ասել էր, որ հրաժարվում է համաներումից, քանի որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:

 

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ համաներման կիրառումը համաներվողի կամքից կախված չէ: