Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Էրհան Թունջելի փաստաբանը հայտարարել է, որ չի կարողանում գտնել իր պաշտպանյալին, գրում է Hurriyet Daily News-ը: Ըստ նրա, Թունջելը գտնվում է Թուրքիայում և նրանք հեռախոսազրույց են ունեցել: Էրդողան Սորքուլուն նշել է, որ կասկածյալը մտածում է՝ հանձնվել իշխանություններին, թե ոչ: «Իմ պաշտպանյալն անմեղ է, բայց ես հաստատ չգիտեմ, թե ով է այստեղ գտնվում»,-ասել է Սորքուլուն:
Փաստաբանը նշել է նաև, որ Թունջելի իրավունքները խախտվում են և հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչ այդ պատժել է Թուրքիային Դինքի սպանության բացահայտման գործում անբավարար գործողությունների համար:
Մինչ Հրանտ Դինքի սպանությունը Էրհան Թունջելը եղել է Տրաբզոնի ոստիկանության իրազեկիչը: «Իմ պաշտպանյալը խամաճիկ չի եղել սպանության մասին գործում: Էրհանն այն մարդը չէ, որին կարելի է օգտագործել: Նա սովորել է Տրաբզոնի համալսարանում և տեղեկություններ է հաղորդել ուսանողների ապօրինի խմբերի մասին: Սպանությունից մի ամիս առաջ Թունջելը դադարեցրել է իրազեկչի իր գործունեությունը: Ես չեմ հավատում, որ Թունջելն է եղել առանցքային կերպարը դատարանում և, հետևաբար, նրա կյանքը վտանգված չէ: Հասարակական կարծիքը դեմ է Էրհանին, սակայն եթե նրա անմեղության ապացույցներ չներկայացվեին, նա չէր արդարացվի: Նա այն մարդն է, որը հայտնել է իշխանություններին պատրաստվող սպանության մասին»,-ասել է Սորքուլուն:
Ինչ վերաբերում Յասին Հայալին, որը դատապարտվել է որպես հայ լրագրողի սպանության նախաձեռնող, ապա փաստաբանն ասել է, որ Յասինը փորձել է ամբողջ մեղքը բարդել Թունջելի վրա:
«Իմ դիրքորոշումը դեմ չէ Դինքի ընտանիքին, մեր նպատակները նույնն են: Ես հարգում եմ նրանց վիշտն ու ի սրտե ցանկանում եմ, որ ճշմարտությունը բացահայտվի»,-ասել է նա:
Դինքի սպանության համար կասկածյալի փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալն անմեղ է
19:45 - 10.Հոկտեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
26/10/15 15:07
Հրանտ Դինքի սպանության մեղադրականում ոստիկանության երկու պաշտոնյայի համար ցմահ ազատազրկում է պահանջվում
11/12/14 23:52
Դինքի փաստաբանը սպանության գործով նոր անուն է բացահայտել
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
01/12/23 12:01
300 000 դրամը ետ ստանալու համար առևանգել և սպանության սպառնալիք է հնչեցրել պարտապանի խնամուն
29/08/23 17:30
Քաղաքացին ձերբակալվել է Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու կասկածանքով
10/07/23 15:20
ԱԱԾ-ն բացահայտել է ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան