ԵՊԲՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 9:00-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի ճեմասրահում «Առողջ ապագա» ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ մի խումբ շրջանավարտներ ԱՄՆ-ից և Հայաստանից կիրականացնեն անվճար հետազոտություններ դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի և այլ հիվանդությունների համար:

 

Միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու 50 տարեկանից բարձր անձինք:

 

Ծրագիրը հովանավորում են՝ «ԵՊԲՀ-ի շրջանավարտների միությունը», «Ռոշ Դիագնոստիկս» ԳՄԲՀ-ն, «Հայկական բժշկական միջազգային կոմիտետը», ՀՄԿԱ-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճյուղը, Կալիֆորնիայի ամերիկահայ բժշկական միություն (ԿԱԲՄ), «Servier Pharmaceutical» լաբորատորիան: