
ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա: Ռմբակոծված տներով այս գյուղում, սակայն, ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ, մարդիկ օրվա հացը գնելու հնարավորություն չունեն:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է գյուղի բնակիչ Եղիշեի խանութը, որը 12 տարի է, ինչ գործում է: Այդ պահին խանութպանը լրացնելիս է եղել գյուղացիների պարտքերի 29-րդ տետրը: Նրա խոսքով՝ մարդու համար առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հաց, մակարոն, բրինձ, ձեթ, սիգարետ գնելով՝ մոտ 60-70 ընտանիք արդեն հասցրել է 4 միլիոն դրամի պարտք կուտակել: Իսկ կուտակած պարտքերն էլ վճարում են միայն թոշակից թոշակ:
«Մարդիկ 250-դրամանոց թարմ հացը չեն գնում, սպասում են՝ հնանա, որպեսզի 150 դրամով գնեն», - նկարագրել է խանութպանը: Այդ պահին մեկ այլ կոթեցի՝ Աշոտ Սեփխանյանը, ահա թե ինչ է խնդրել «ժողովուրդ»-ին.
«Գնաս տի գրիլ, չէ՞: Գրի՛, որ Հայաստանի ծայրամասում մի անբախտ գեղ կա, ու ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, դուզն եմ ասում: Գեղըմը մի 10-12 կոմիսիոն կա, մեր ղեկավարները դրանք են, կուզենան՝մեզ կսպանեն կամ էլ ոչ»: Ու այս ֆոնին աղետալի է տեսնել, թե ինչ շռայլություն է թույլ տալիս ՀՀ կառավարությունը կամ Սերժ Աարգսյանը՝ Փոստանջյանի ասած խաղատներում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: