«Ֆայլին» ցիկլոնի հետևանքով առաջ եկած սաստիկ ձնաբուքը երկուշաբթի օրը 86 զբոսաշրջիկ է արգելափակել աշխարհի ամենաբարձր լեռան` Ջոմոլունգմայի (Էվերեստ) վրա Չինաստանի մաս կազմող Տիբեթի ինքնավար շրջանում. տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:

 

Անբարենպաստ եղանակային պայմանները զբոսաշրջիկներին ստիպել են կանգ առնել ծովի մակարդակից 5.2 հազար մետր բարձրության վրա: Ըստ իշխանությունների տվյալների' ոչ ոք չի տուժել: Նրանց օգնելու են ուղարկվել փրկարար ջոկատներ: