Հոկտեմբերի 8-ին' ժամը 01:40-ին, կրծքավանդակի վերին հատվածի և նախաբազկի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ Աբովյան բ/կ հիվանդանոց էր տեղափոխվել Արզնի գյուղի 4-րդ փողոցի մի բնակիչ:

 

Շտապ հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժողը նախապես հայտնեց, որ բուժօգնության է դիմել ինչ-որ անծանոթների հետ տեղի ունեցած վիճաբանության ծեծկռտուքի արդյունքում: