Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքացիություն է շնորհել Թուրքիայում ապրող մի քանի հարյուր էթնիկ վրացիների: Այցելելով Թուրքիա`Սաակաշվիլին անձամբ է հանձնել անձնագրերն իր հայրենակիցներին։

 

Սաակաշվիլին նշել է, որ չգիտի, թե Վրաստանի հաջորդ նախագահը նույն դիրքորոշումը կունենա արդյոք քաղաքացիություն շնորհելու հարցում։ Այդ պատճառով էլ մինչ իր իրավասությունների ժամկետի ավարտը պատրաստվում է քաղաքացիություն շնորհել որքան հնարավոր է մեծ թվով Թուրքիայում բնակվող վրացիների։

 

Նշենք, որ ավելի վաղ Սաակաշվիլիից քաղաքացիություն էր ստացել Թուրքիայի մոտ հազար բնակիչ։