«Սիրո քաղաքը» մասնագետները գնահատել են ավելի քան 700 մլրդ եվրո, առավել ճշգրիտ  706,885 մլրդ եվրո։

 

Հարկ է նշել, որ Փարիզի արժեքի մեջ ներառված չեն պատմական հուշարձանները, որոնց թվում է նաև Էյֆելյան աշտարակը։ Փորձագետները նշել են, որ անհնար է գնահատել ճարտարապետական հուշարձանները։

 

Ելիսեյան պալատի գինը 1.2 մլրդ եվրո է։ Էյֆելյան աշտարակի գինը կկազմեր 2.8 մլրդ եվրո, Լուվրինը՝ 7.5 մլրդ եվրո։ 

Քաղաքի միջին արժեքը պարզելու համար մասնագետները հիմնվել են անշարժ գույքի ոլորտում միջին գնային ցուցանիշների վրա։