ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մեքենան, որը երթևեկում էր Լոնդոնում, տուգանել են սխալ տեղում կայանելու համար. գրում է The Daily Mail-ը:

 

Պարբերականի տվյալներով' այն բանից հետո, երբ Քլինթոնի մեքենան հոկտեմբերի 11-ին 45 րոպե առանց գումար վճարելու կայանել են Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի վճարովի ավտոկայանում, մեքենային մոտեցել է կայանման ծառայության աշխատակիցը և 127 դոլարի տուգանք է դրել Քլինթոնի մեքենայի վրա սխալ կայանման համար:

 

Չնայած այն բանին, որ Քլինթոնի մեքենայի մոտ այդ պահին գտնվել են ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների 5 գործակալներ, նրանք չեն խանգարել կայանման աշխատակցին կատարել իր պարտականությունները:

 

Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը թափահարել է ձեռքերը և ցույց տվել իր վկայականը, ամեն դեպքում դա չի խանգարել աշխատակցին տուգանք նշանակել: