ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի և քանդակագործ Դավիթ Բեջանյանի մահարձանների պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխա¬տանք¬¬ների իրականացման համար վաղը Կառավարության հաստատմանը կներկայացվի 2 մլն 277 հազ. 410- ական դրամ տրամադրելու մասին որոշումը: Գումարը կհանձնվի նրանց այրիներին՝ Սուսաննա Վարձիգուլյանին և Նադեժդա Սարգսյանին:

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին կհատկացվի 3 մլն 948 հազ. 900 դրամ, իսկ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արաքսի Սարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով' ՀՀ մշակույթի նախարարությանը կհատկացվի 1 մլն 697 հազ.600 դրամ:

Գումարը կտրամադրվի 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: