Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջը հայտարարել է, որ երկրի բնակիչները կորցրել են իրենց հետաքրքրությունը ԵՄ-ին անդամակցելու հարցում. մեջբերում է Haber 7-ը:

 

Նրա խոսքերով` եթե նախկինում բնակչության 75%-ը հավանություն էր տալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գաղափարին, ապա այժմ այդ տոկոսը նվազել է մինչև 20-ի: Փոխվարչապետն ընդգծել է, որ դրանում մեղավոր է ինքը Եվրամիությունը:

 

Ավելի վաղ Թուրքիայում ԵՄ հարցերով նախարար Էղեմեն Բաղըշը հայտարարել էր, որ Թուրքիան 65%-ով կատարել է իր պարտականությունները Եվրամիության առջև:

 

Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև պաշտոնական բանակցությունները սկսվել էին 2005-ից: