Irakan.info-ի տեղեկություններով, Արդարադատության նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը աշխատանքի է անցնելու Գլխավոր դատախազությունում:
Կայքը գրում է, որ ըստ Արդարադատության նախարարությունում շրջանառվող ներքին խոսակցությունների՝ Հրայր Թովմասյանը վաղուց էր ուզում ազատվել Նունե Խաչատրյանից, քանի որ նախարարին դուր չէր գալիս նրա ներկայությունը:
Ըստ Կառավարության որոշման՝ Ն. Խաչատրյանն ազատվել է իր դիմումի համաձայն: