ԱԺ պատգամավոր ու ՍԱՍ խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը մտադիր է «վերացնել» Մաշտոց պողոտայում և Ամիրյան փողոցներում գտնվող խանութները: Սրանից առաջ նրա «շնորհիվ» դադարեցվեց Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում գտնվող իր խանութի կողքին գործունեություն ծավալած «AG» սուպերմարկետի գործունեությունը, լուծարվեց նաև Ամիրյան-Զաքյան խաչմերուկում գտնվող խանութը (այժմ կոշիկի խանութ է):
newsbook.am-ին հաջողվել է ճշտել, որ պատգամավորը «մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի շրջակայքում գտնվող ևս մեկ խանութ դադարեցնի իր գործունեությունը, մանավանդ որ Սամվել Ալեքսանյանի «Փակ շուկա» սուպերմարկետն արդեն սպառնում է ՍԱՍ-ի Արտակի բիզնեսին»։