ԵԽԽՎ-ում ունեցած հայտնի ելույթից հետո ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին սպառնալիքներ են հնչել, այդ պատճառով Փոստանջյանը դիմել էր ոստիկանություն՝ իր անվտանգության ապահովման համար:

 

MediaMall.am-ը Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից փորձեց ճշտել, թե ՀՀ Ոստիկանությունը սկսե՞լ է արդյոք պաշտպանել ԱԺ պատգամավորի անվտանգությունը, թե՞ համացանցում հայտնված նրան ուղեկցող ոստիկանների վերաբերյալ կադրերը պատահական համընկնում են:

 

«Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ, քննարկվել է խնդիրը և ձեռք են բերվել փոխադարձ պայմանավորվածություններ, հետևաբար ոստիկանների ներկայությունը նրա կողքին պատահականություն չէ»,- պարզաբանեց պարոն Մալխասյանը: