Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի օբյեկտների կառուցման աշխատանքներին մասնակցող աշխատակիցներից մեկը՝ Ռոման Կուզնեցովը, կարել է բերանը և հացադուլ հայտարարել` ի նշան բողոքի:

 

Պատճառն այն է, որ աշխատողներին աշխատավարձ չեն տալիս:

 

«Այժմ բոլոր կարերն արդեն քանդել են: Պարզապես այլ բան չէր մնում անել: Մենք իմացանք, որ մեզ աշխատանք տրամադրած ընկերության ղեկավարությունը մտադիր է քաղաքից հեռանալ: Ցանկանում էի` ընկերության ղեկավարությունն ուշադրություն դարձներ մեզ և մարդկանց հետ ստրուկի պես չվարվեր»,–Կուզնեցովի խոսքերը մեջբերում է «Комсомольская правда»-ն:

 

Նշենք, որ այդ կազմակերպությունը «Крилак Спецстрой» շինարարական կազմակերպությունն է: