Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը , «Մուլտի Գրուպ» գազալցակայանի մոտ գտնվող «ՓԱՅԼ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ , վրաերթի է ենթարկել Առինջ գյուղի բնակիչ, 46-ամյա Սուրեն Ղազարյանին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Այս պահին, ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: