«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում` երեքշաբթի օրվա երկրորդ նիստում: Այս մասին ԱԺ այսօր մեկնարկած լիագումար առաջին նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, ԱԺ լիագումար նիստերի օրակարգ օրինագիծը ընդգրկվելու համար գլխադասային` Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել: Ինչպես հայտնեց ԱԺ նախագահը, «Ժառանգություն» խմբակցությունն այն համարել էր արտահերթ հարց:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, այն ընդգրկվել է նստաշրջանի ու քառօրյա նիստերի օրակարգ և կքննարկվի արտահերթ հարցի քննարկման համար նախատեսված նիստում: