armsport.amՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենտուսի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ, նշել է, որ իր թիմը դեռ չի ապահովել տեղ փլեյ-օֆֆում:

-«Ռեալը» հետզհետե բարելավում է իր խաղը: Մենք մի փոքր թույլ ենք սկսել մրցաշրջանը, սակայն, շարունակում ենք աճել որպես թիմ: «Ռեալը» պետք է շարունակի այդ ճանապարհով գնալ, առջևում դեռ շատ խաղեր և մրցաշարեր կան: Այժմ, վեց միավոր ենք վաստակել , բայց վեց միավորով փլեյ-օֆֆ դուրս չեն գալիս:

«Յուվենտուսի» դեմ խաղը շատ կարևոր է և այն պետք է հաղթել: «Ռեալը» լավ խաղ է ակնկալում «Յուվենտուսից», թեև մրցակիցը պարտվել է Ա Սերիայի նախորդ տուրում», - ասել է Ռոնալդուն: