Արխանգելսկի մարզի կալանավայրերից մեկից ազատ է արձակվել 32-ամյա «օրենքով գող» Նիկո Դգեբուաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է Նիկա Գագրինսկի մականունով:

 

 

Նա դատապարտվել էր Մոսկվայի Նիկուլինյան դատարանի կողմից թմրամիջոցների պահպանման համար: Նիկան բանտից դուրս գալուց հետո թմրամիջոց է ներարկել և չհաշվարկելով չափաբաժինը' հայտնվել հիվանդանոցում: Այս պահի դրությամբ «օրենքով գողի» կյանքին ոչինչ չի սպառնում: